Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը հյուրընկալեց Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
27.05.2015
Մայիսին 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեյին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպանը նշեց, որ սա իր առաջին ճանաչողական այցն է մարզեր: Նա իր խոսքում կարևորեց Լոռու մարզի և Ֆրանսիայի երկու ռեգիոնների սերտ համագործակցությունը, ինչը տալիս է իր ցանկալի արդյունքները և հետագա զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Ա. Նալբանդյանն իր հերթին ողջունելով հյուրին՝ նշեց, որ իր համար առանձնակի հաճելի է հյուընկալել Հայաստանի հետ դարավոր բարեկամությամբ կապված երկրի դեսպանին: Նա կարևորեց հատկապես Ֆրանսիայի ձեռնարկումները Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Ա. Նալբանդյանը դեսպանի խնդրանքով հանգամանորեն ներկայացրեց Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռ՛ Հոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը Լոռու մարզում:
Նույն օրը դեսպանը եղավ նաև Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայում, ուր ծանոթացավ արտադրական գործընթացին, այցելեց Վանաձորի մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ ջերմ հանդիպում ունեցավ :