Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում կիրականացվի Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման ծրագիր

19.05.2015

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերջինիս կողմից Հայաստանում իրականացվում է Երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների աջակցության ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախնական ընտրվել են Լոռու, Սյունիքի մարզերը և Երևանը: Ծրագրի նպատակն է խնամքի հաստատությունները, հատուկ հանրակրթական հաստատությունները վերափոխել համայնքային այլընտրանքային ծառայությունների, որպեսզի առավել պաշտպանված լինի երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը:
Որպես ծրագրի իրականացման նախնական քայլ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մարզերում կազմակերպվում են քննարկում-խորհրդակցություններ՝ համայնքներում բնակվող երեխաներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների առանձնահատկությունները բացահայտելու նպատակով: Նմանատիպ հանդիպում այսօր կազմակերպվել էր Լոռու մարզպետարանում, որին ներկա էին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցներին ողջունեց և մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից արդյունավետ աշխատանքային օր մաղթեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Նա կարևորեց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող արդյունավետ ծրագրերը և հույս հայտնեց, որ վերոնշյալ ծրագրի իրականացումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի այդ ոլորտում:
Ծրագրի նպատակը և խնդիրները ներկայացրեց ՄԱԿ-ի Մանական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար, ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը: Նա նշեց, որ ծրագրի կարևորագույն բաղադրիչները պետք է լինեն խնամքի հաստատությունների բեռնաթափումը և նոր դեպքերի կանխարգելումը, այդուհանդերձ յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում:
- Ծրագրի շրջանակներում, մինչև խնամքի կենտրոնացված հաստատություններից երեխաների դուրս բերումը Լոռու մարզում կիրականացվի հաստատություններում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում, առկա ծառայությունների քարտեզագրում, թերությունների և խնդիրների բացահայտում, ինչպես նաև խնամքի հաստատությունների ռեսուրսների գնահատում,- ասաց ծրագրի ղեկավարը:
Ներկաներն, իրենց նկատառումներն արտահայտեցին ծրագրի և բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ հնչեցներով նաև մի շարք առաջարկություններ, որոնք կօգնեն ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59