Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղական հանրաքվե
18.05.2015
Մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում տեղի ունեցավ տեղական հանրաքվե՝ «Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ «Թումանյան համայնք» անվանմամբ, Թումանյան համայնքային կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով» հարցադրմամբ: Քվեարկության արդյունքներին (ըստ համայքների) կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am կայքում: