Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.05.2015
ՀՀ Լոռու մարզպետի 11.05.2015թ. թիվ 138-Ա որոշմամբ ս.թ. մայիսի 20-ին ժամը 11.00-ին հրավիրվում է Լոռու մարզի խորհրդի նիստ հետևյալ օրակարգով.
1. Մարզի համայնքների բյուջեների 2015 թվականի անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման մասին:
(Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Պապոյան)
2. Մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, համայնքներին տրամադրվող պարարտանյութի, դիզելային վառելիքի, սերմացուի մասին:
(Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ.Հակոբյան)
3. Մարզի համայնքներում 2015 թվականի առաջին եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին.
(Զեկ.՝ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների համակարգող Ս.Հովհաննիսյան)
4. Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի Լոռու մասնաճյուղի 2015 թվականի ծրագրերի ներկայացում.
(Զեկ.՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ.Մկրտչյան)
5. Հայտարարություններ:
Մարզի խորհրդի նիստը կանցկացվի Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: