Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրերի արժանացան մարզի բուժհաստատություններում աշխատող բազմազավակ մայրերը
15.05.2015
Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մայիսի 15-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատություններում աշխատող բազմազավակ մայրերի հետ: Մարզի ղեկավարը շնորհավորեց մայրերին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, անդորր ու բարեկեցություն:
-Ընտանիքի ամրությունը բնորոշ է հայկական ընտանիքներին և զուր չէ ասված, որ ամուր ընտանիքը ամուր պետության գրավականն է: Գաղտնիք ասած չեմ լինի, եթե նշեմ,որ ընտանիքը հաստատուն պահելու գաղտնիքը կնոջ ձեռքերում է: Ուստի պետք է մշտապես արժանին մատուցենք մեր մայրերին, քույրերին ու կանանց,- ասաց մարզի ղեկավարը:
Նա շնորհակալագրեր և ծաղկեփնջեր հանձնեց բազմազավակ յոթ կանանց: Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Լոռու մարզային միության կողմից նրանց հանձնվեցին նաև նվերներ: