Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը եղավ խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքներում

07.05.2015

Կառավարությունը 2011 թվականին մշակել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը, այնուհետև ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների հաստատմամբ սկսվել է համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիր` Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Մայիսի 17-ին այս մարզերի մի շարք համայնքների միավորման նպատակով կանցկացվեն տեղական հանրաքվեներ՝ պարզելու համար բնակիչների կարծիքները համայնքների խոշորացման վերաբերյալ: Համաձայն ծրագրի՝ Լոռու մարզում կխոշորացվեն Աթան, Շամուտ, Լորուտ, Ահնիձոր, Մարց, Քարինջ գյուղական համայնքները և Թումանյան քաղաքը (վերջինս լինելու է խոշորացված համայնքների կենտրոնը):
Մայիսի 6 և 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և մարզպետարանի աշխատակազմի մի շարք վարչությունների պետերի ուղեկցությամբ եղավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ներառված 7 համայնքներում՝ ևս մեկ անգամ իրազեկման աշխատանքներ իրականացնելու, բնակիչների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով: Նշված համայնքներում մարզի ղեկավարն ու ուղեկցողները հանդիպումներ ունեցան գյուղապետերի, գյուղապետարանների աշխատակիցների, բնակիչների հետ:
Ներկայացնելով ծրագրի կարևորությունը՝ նա նշեց, որ յուրաքանչյուր համայնքում կլինի մեկ ներկայացուցիչ, ով օժտված կլինի գյուղապետի լիազորություններով: Համայնքի ներկայացուցիչն իրավասու կլինի լուծել համայնքի բնակչի ցանկացած փաստաթղթային հարց: Ա. Նալբանդյանի հավաստմամբ՝ համայնքների խոշորացումը շահեկան կլինի նաև տեղերում օտարերկրյա ներդրումները խթանելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և միջոցների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու առումով: Բնակիչներին շատ էր մտահոգում աշխատատեղերի կրճատումների խնդիրը: Մարզպետը նշեց, որ համայնքներում գործող կրթական, մշակութային հաստատություններից ոչ մեկը չի լուծարվի, ավելին՝ կլուծվեն համայնքներում առկա ամենահրատապ խնդիրները: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմանը, ապա նրա խոսքով՝ ոչ թե կրճատում, այլ աշխատանքային ռեսուրսի արդյունավետ տեղաբաշխում կլինի։
-Համայնքների խոշորացման ծրագիրը միտված է բարելավելու գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակն ու կենսապայմանները,- ասաց նա:
Անդրադառնալով համայնքների խոշորացման վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեին` մարզի ղեկավարը նշեց, որ համայնքների բնակիչները հարցին պետք է շատ լրջորեն վերաբերվեն և հստակ որոշեն՝ համաձա՞յն են ծրագրի իրագործմանը, թե՞ ոչ: Մարզետն ընդգծեց, որ հանրաքվեի անցկացումը ՀՀ նախագահի նախաձեռնությունն է, թեև ՀՀ Սահմանադրության համաձայն` ծրագիրը կարող էր իրականացվել նաև առանց հանրաքվեի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59