Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սպորտլանդիա-2015»-ի մարզային փուլում հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը

07.05.2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվող «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն այս անգամ նվիրված էր՝ Հայրենական մեծ պատերազմի 70 և Արցախյան հերոսամարտի 23-րդ տարեդարձերին: Երեկ ավարտվեց «Սպորտլանդիա-2015»-ի Լոռու մարզային փուլը, որի կազմակերպմանն աջակցել էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: «Սպորտլանդիա-2015»-ին մասնակցում էին թիմեր Վանաձորի թվով 3, Ստեփանավանի և Ալավերդու՝ մեկական նախադպրոցական ուսումնական հաստատություններից, 5-6-րդ դասարանի աշակերտներ մարզի գրեթե բոլոր տարածաշրջանների դպրոցներից: Պայքարը ծավալվեց 6 վարժություններից: Հաղթող ճանաչվեց և հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն ստացավ Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի «Արարատ» թիմը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պրազյանը՝ նախարարի, իսկ Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը՝ մարզպետի անունից ողջունեցին ներկաներին և պատվոգրեր ու շնորհավորագրեր հանձնեցին «Սպորտլանդիա-2015»-ի մարզային փուլի հաղթողին ու մասնակիցներին:
Ինչպես նշեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը նմանատիպ մարզական միջոցառումների նպատակը ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, մատաղ սերնդի առողջության ամրապնդմանը նպաստելն է:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59