Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

05.05.2015

Մայիսի 5-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հարկերի հավաքագրմանը, զորահավաքային և համայնքների պաշտոնական կայքէջերի սպասարկմանը վերաբերող հարցեր: Ըստ Հ. Պապոյանի ներկայացրած տվյալների, Թումանյանի տարածաշրջանի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է: Այս տարվա չորս ամսվա կտրվածքով սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 99,4 տոկոս, հողի հարկինը՝ 108,3 և գույքահարկինը՝ 97 տոկոս, թեև կան համայնքներ, որոնք թերանում են որոշ հարկատեսակների գծով, ինչպես օրինակ Շամլուղը, Աքորին, Արդվին, Թեղուտը, Արևածագը և այլն: Ա. Նալբանդյանը հորդորեց կարճ ժամկետում շտկել իրավիճակը:
Զորահավաքների կազմակերպմանն առնչվող հարցերի նկատմամբ ևս մարզպետը հորդորեց հետևողականություն ցուցաբերել, հստակեցնել զինկոմիսարիատներին կցագրված անձանց և տեխնիկայի ցուցակները:
Ա. Նալբանդյանը խստորեն պահանջեց հետևել համայնքային պաշտոնական կայքէջերի վարման կարգին՝ նշելով, որ պաշտոնական կայքէջերի պատշաճ սպասարկման հարցն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 16:55:04