Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցում
29.04.2015
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են: Ապրիլի 28-ին, 20-րդ դարասկզբի ոճիրը դատապարտող, պայքարի ու պահանջատիրության ոգով տոգորված, գրական-երաժշտական ցերեկույթ էր կազմակերպվել Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցում, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, հյուրեր: Դպրոցի աշակերտները պատմական անդրադարձ կատարելով 1915թ. ահասարսուռ դեպքերին՝ պայքարի ու պահանջատիրության կոչ հնչեցրին: Նրանք հատվածներ ներկայացրեցին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից, հանդես եկան նաև ասմունքով, ազգագրական երգ ու պարով: Մարզի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու աշակերտներին, կարևորեց հատկապես նմանատիպ միջոցառումների գլխավոր նպատակը՝ մատաղ սերնդի հոգում հայրենասիություն սերմանելու մեծ առաքելությունը: