Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մաքրման աշխատանքներ կատարվեցին հուշարձանների տարածքներում
20.04.2015
Հուշարձանների և պատմական միջավայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ Կրթության և գիտության, Մշակույթի և Պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվում համայնքների պատմական հուշարձանների տարածքներում: Միջոցառումները կրում են «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագիրը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանի, Հուշարձանների և շրջակա միջավայրի պահպանության Լոռու մարզային կառույցի տնօրեն Արմեն Գերյանի, աշխատակիցների, հանրակրթական դպրոցների աշակերտների և զինվորականների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ կատարվեցին Վանաձորում, Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի շուրջ 25 համայնքների Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքներում: Միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: