Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը

16.04.2015

Ապրիլի 16-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը: Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ՝ հանձնաժողովի նախորդ նիստում հաստատված միջոցառումներից մինչ օրս կազմակերպվածները ներկայացրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Նա նշեց, որ կազմակերպվել են միջոցառումներ, բաց դասեր, թեմատիկ զրույցներ՝ մարզի հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում, թեմատիկ ցուցահանդեսներ, խաչքարերի բացման հանդիսավոր արարողություններ, գրական երաժշտական ցերեկույթներ՝ մշակութային հասատատություններում և այլն:
Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը ներկայացրեց ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպվելիք Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի ջահերով, մոմերով և պաստառներով երթի անցկացման հետ կապված հարցերը: Նա տեղեկացրեց, որ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարի մոտ հոգեհանգստի կարգ կկատարվի, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի Հայքի հրապարակ: Այստեղ երիտասարդները լույսերով անմոռուկի պատկեր կկառուցեն, որը կտեսանկարահանվի վերևից: Ներկաները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք հիմնականում առնչվում էին կազմակերպչական հարցերին: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նկատեց, որ հանրապետությունում, ապրիլի 23-ին, 19.15 րոպեին հայտարարվելու է լռության րոպե, 100 անգամ հնչելու են եկեղեցիների զանգերը, ուստիև, նպատակահարմար է, որ դրանից հետո մեկնարկվի ջահերով երթը:
Ապրիլի 24-ին կազմակերպվելիք երթի վերաբերյալ իր նկատառումները հայտնեց մարզի ղեկավարը: Նա մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներին, ոստիկանության ներկայացուցիչներին և Լոռու մարզի փրկարարական վարչությանը հորդորեց լրացուցիչ զգոնություն ցուցաբերել երթերի ընթացքում: Մարզպետը նշեց, որ Եղեռնին նվիրված մարզային միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59