Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ հաղթանակի հոբելյանին ընդառաջ

14.04.2015

Ապրիլի 14-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող խմբի առաջին նիստը: Խմբի ղեկավար, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը տարածաշրջան առ տարածաշրջան ներկայացրեց միջոցառումների ծրագրային փաթեթը, նշելով, որ այն կազմվել է ՀՀ կառավարության հոբելյանական հանձնաժողովի կողմից մշակված միջոցառումների համատեքստում՝ հրավիրվածներին առաջարկելով արտահայտել իրենց տեսակետներն ու կարծիքները, ներկայացնել առաջարկություններ:
Ծրագրային փաթեթի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեցին աշխատանքային խմբի գրեթե բոլոր անդամները: Նշվեց, որ փաթեթում ներառված բոլոր միջոցառումներն իրատեսական են, իրագործելի և, որ ամենակարևորն է, դրանք անպայմանորեն իրենց բարերար ազդեցությունը կունենան ոչ միայն պատերազմի տարեց վետերանների վաստակի ու սխրանքի գնահատման, այլև անփոխարինելի դպրոց կլինեն երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Հատկապես շեշտվեց Մեծ հայրենականի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի թեմաներով ֆիլմերի ցուցադրումների, կենդանի դասախոսությունների, ռազմախաղերի և այլնի կազմակերպման կարևորությունը ուսումնական հաստատություններում, երիտասարդական ակումբներում: Որպես Հայրենական պատերազմի վետերանների վաստակի գնահատանք՝ առաջարկվեց այցելություններ կազմակերպել այն 95 վետերանների տներ, ովքեր, ցավոք, առողջական խնդիրներով ի վիճակի չեն մասնակից լինելու հոբելյանական միջոցառումներին:
Տ. Բադոյանը աշխատանքային խմբի անդամներին խնդրեց մինչև հրավիրվելիք հաջորդ նիստը մշտական կապի մեջ լինել միմյանց հետ՝ ծագած խնդիրներին օպերատիվ կարգով լուծումներ տալու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59