Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների օգնությամբ անմոռուկներ պատրաստեց նաև մարզի ղեկավարը

08.04.2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկ ծաղիկը, հետայսուն ոչ միայն հիշողության, այլև պահանջատիրության խորհուրդ ունի աշխարհասփյուռ հայերի համար: Ծաղկի խորհրդին, նախորդ դարասկզբին տեղի ունեցած ահասարսուռ ոճիրին հայ մանուկները հաղորդակից են դառնում թե՛ նախակրթարաններում և թե՛ դպրոցներում՝ առաջնորդվելով «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսով: Երեխաներն իրենց ձեռքերով անմոռուկներ են պատրաստում՝ այդ կերպ փորձելով դատապարտել ոճիրն ու պահանջատեր լինել կորսված հայրենիքի ու պատմական արդարության համար: Ապրիլի 8-ին Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների հետ անմոռուկներ պատրաստեցին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ: Այս անգամ վարպետության դասեր աշակերտներն էին տալիս, իսկ հյուրերը խոնարհաբար կատարում էին նրանց ցուցումները: Արդյունքում տասնյակ նոր անմոռուկներ ծնվեցին, որոնք Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ անպայմանորեն իրենց տեղը կգտնեն երեխաների հագուստների վրա: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց երեխաներին վարպետության դասերի համար՝ փոխարենը խոստանալով ուսումնական տարվա ընթացքում աջակցել էքսկուրսիայի կազմակերպման հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59