Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզական անցուդարձ
07.04.2015
Լոռու մարզում ավարտին մոտեցան ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերը, որոնք կազմակերպվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Մրցաշարն անցնում է 4 փուլով՝ համայնքային, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նախորդ երեք փուլերն ավարտված են, լոռեցի դպրոցականներն իրենց հնարավորություններով կպայքարեն արդեն միջմարզային փուլում՝ ձգտելով լավ արդյունքներ գրանցել նաև հանրապետական փուլում: Մասնակցության հնարավորություն ունեն 5-րդ և ավելի բարձր դասարանցիները: Մարզային փուլում հաղթող բոլոր թիմերը պարգևատրվում են նաև մարզի ղեկավարի կողմից:
Ապրիլի 3-ին մեկնարկել է նաև ԱԺ գավաթի համար անցկացվող մրցաշարի տարածաշրջանային փուլը: Այստեղ ընդգրկված են Գուգարքի և Վանաձորի դպրոցականները: Մասնակցում են առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները: Մրցաշարը նպաստում է երեխաների ֆիզիկական կարողությունների զարգացմանը՝ հնարավորություն տալով պայքարել նաև թիմային սկզբունքով: