Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

07.04.2015

Ապրիլի 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել, սակայն մտահոգություն հայտնեց, որ փոխարենը ավելացել են կեղծ ահազանգերը, ինչը մի շարք խնդիրներ է ստեղծում փրկարարների համար:
Լոռու մարզպետի հրավերով խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՓՄՁ ԶԱԿ Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Սևակ Ափուջանյանը, ով ներկայացրեց կառույցի կողմից իրականացվող ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ը փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բիզնես ուսուցման, գործարար խորհրդատվության, ֆինանսական և ներդրումային աջակցության, տեղական տնտեսական զարգացման և այլն: Բացի այդ կազմակերպությունը հարկային դաշտում կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ևս տեղում իրազեկում է կազմակերպում: Ա. Նալբանդյանը նշեց, որ այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձվելու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, քանի որ մարզային իշխանությունների համար առաջնային խնդիր է ձեռնարկատիրության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: Նա Ս. Ափուջանյանին առաջարկեց մասնակից դառնալ մարզպետի և փոխմարզպետների արտագնա խորհրդակցություններին, իրազեկել իրականացվող ծրագրերի մասին: Բացի այդ, թե՛ մարզպետարանում և թե՛ համայնքապետարաններում ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության իրազեկման նպատակով կստեղծվեն տեղեկատվական անկյուններ:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Երեք ամսվա կտրվածքով մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 105,4 տոկոս, գույքահարկինը՝ 119,մ հողի հարկինը՝ 93 տոկոս: Հ. Պապոյանը նշեց, որ գրեթե բոլոր հարկատեսակների գծով նախորդ տարվա ցուցանիշները գերազանցվել են: Այսուհանդերձ, մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան վարչություննների պետերին հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանք տանել հարկերի հավաքագրման տեմպերը չթուլացնելու նպատակով:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հիաշատակի միջոցառումները կազմակերպվում են պատշաճ մակարդակով:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի բաշխման ընթաքը: Նա նշեց, որ բաշխման և գումարների հավաքագրման հետ կապված խնդիրներ չեն առաջանում:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59