Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Գարուն ու գույներ»
01.04.2015
Մարտի 31-ին Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան նկարչության խմբակի սաները ներկայացան նոր աշխատանքներով: «Գարուն ու գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի աշխատանքներ: Մշակույթի տանը հյուր էին վանաձորցի, տարբեր բնագավառներում մեծ վաստակ ունեցող 10 կանայք:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ողջույնի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Փոխմարզպետն իր խոսքում նշեց, որ Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը մշտապես ակտիվություն է ցուցաբերում, կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ, ինչը գովելի է:
-Կանանց միամսյակի շրջանակներում մշակույթի տունը հաճելի անակնկալներ է մատուցել վանաձորցի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, վաստակաշատ կանանց, ովքեր իրենց ոլորտում եղել և մնում են առաջատար, նրանց փորձն ուսանելի է երիտասարդ սերնդի համար,- իր խոսքում նշեց Տ. Բադոյանը: