Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Թուրքմենստանի մշակույթի օրեր»՝ Վանաձորում
30.03.2015
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանում մարտի 24-31-ը անց են կացվում «Թուրքմենստանի մշակույթի օրեր»: Վերջինիս շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ Թուրքմենստանի գեղարվեստական խմբերի մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հյուրերին ողջունեց Լոռու մարզպետի տեղակա Տիգրան Բադոյանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
-Նմանատիպ համերգային ծրագրերն օգնում են հաղորդակից դառնալու հարևան երկրների մշակույթին, սերտացնելու երկու երկրների բարեկամությունը, ինչը շատ կարևոր է հատկապես երիտասարդ սերնդի համար,- իր խոսքում նշեց Տ. Բադոյանը: Նա հյուրերին ողջունեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից՝ Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության ղեկավար, Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ տիկին Բախարգուլ Աբդիեվային՝ հանձնելով մարզպետի շնորհակալագիրը: Տիկին Բախարգուլ Աբդիեվան իր հերթին մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
Թուրքմենստանի պարային խմբերի կատարումները հաճելի պահեր պարգևեցին վանաձորցի հանդիսատեսին: