Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Բազում գյուղի մանկապարտեզը

27.03.2015

Բազում գյուղի համայնքային կենտրոնը և կից մանկապարտեզը շահագործման են հանձնվել դեռևս 2013թ.-ին պետական միջոցներով իրականացվող երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման ընթացքում տասը տոկոսի չափով ներդրում է կատարվել նաև համայնքային բյուջեից: Բավարար գույք չունենալու պատճառով, սակայն, մանկապարտեզը մինչ օրս չէր գործում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ համայնքային մանկապարտեզին այս հարցում աջակցության ձեռք մեկնեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը( 1մլն 400 հազար դրամ) և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (1մլն 600 հազար դրամ): Վերջիններիս հատկացրած միջոցներով անհրաժեշտ գույք ձեռք բերվեց մանկապարտեզի համար: Նախաձեռնությանը միացավ նաև ծնունդով բազումեցի բարերար Կամո Գևորգյանը, ով մշտապես սատարում է համայնքին իր բարեգործական ծրագրերով:
Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզի ղեկավարը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, աշխատակիցներ, «Շեն» կազմակերպության ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների մասնակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել մանկապարտեզի բակում: Երգերի, պարերի կատարումներով, ասմունքով երեխաները ողջունեցին հյուրերին, շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ և հարմարավետ մանկապարտեզում կրթություն և դաստիարակություն ստանալու հնարավորությունն իրենց ընձեռելու համար: Մարզպետին, բոլոր աջակիցներին շնորհակալության խոսք հղեց համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը: Ա. Նալբանդյանը հյուրերի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շնորհավորելով նորամուտի կապակցությամբ՝ նախադպրոցական կրթական հաստատության կոլեկտիվին և սաներին նա հորդորեց լավ պահպանել կրթօջախը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59