Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորից ֆինասնավորում կստանա «E-Voca PROJECT» ծրագիրը

25.03.2015

Մարտի 23-ին և 24-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ‹‹Արարատ›› սրահում տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարներն ու նորարար լուծումները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար։ Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Վանաձորի Տեխնոպարկից:
Միջոցառման կազմակերպիչն էր Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նպատակն է՝ աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։
Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակներն ստանում են 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Վանաձորից ներկայացվել էր 9 ծրագիր: Մրցույթի ամփոփման արդյունքում պարզ դարձավ, որ այդ ծրագրերից ֆինասնավորում կստանա «E-Voca PROJECT» ծրագիրը, որի հեղինակը Գագիկ Քարհանյանն է: Ծրագիրը ներկայացնում է էլեկտրոնային բառարան: Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փուլը, որին մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59