Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գիտելիքի կառավարում» խորագրով միջոցառումներ մարզերում

24.03.2015

Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում՝ «Գիտելիքի կառավարում» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության աշխատակիցներ, GIZ կազմակերպության, Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ներկայացուցիչներ, ովքեր ողջունեցին միջոցառման նախաձեռնությունը:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնում է «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը: Ծրագիրը տրամադրում է խորհրդատվություն և աջակցում է տեղական ինքնակառավարման զարգացմանը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում` աշխատելով ազգային, մարզային և տեղական մակարդակներում համապատասխան գործընկեր հաստատությունների հետ և իրականացնելով համագործակցային նախաձեռնություններ:
Ինչպես նշեցին GIZ-ի ներկայացուցիչները, Հայաստանի համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառումը ապացուցել է, որ այն արդյունավետ միջոց է` բարելավելու համայնքային կառավարումը և համայնքապետարանների գործունեությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակն ու տևողությունը: Այդ իսկ պատճառով ՏԿԱԻՆ-ն և GIZ-ը շահագրգռված են մեծացնել Հայաստանում ՀԿՏՀ օգտագործողների թիվը էլեկտրոնային կառավարման բնագավառի բարեփոխումների հաջողությունն ապահովելու նպատակով: Լոռու մարզից այդ ծրագրում ընգրկվել են 2013 թվականին՝ Գարգառ, Ուռուտ, Լուսաղբյուր, Ֆիոլետովո, Սարահարթ, Գոգարան, Լեջան, Լորուտ, Լերմոնտովո, Վահագնի, Կաթնառատ, Աքորի համայնքները, 2014 թվականին` Լեռնավան, Հարթագյուղ, Սարամեջ, Դեբետ, Միխայելովկա, Մեղվահովիտ, Թեղուտ, Գեղասար, Նոր Խաչակապ, Սվերդլով համայնքները: Այսպիսով` ծրագրի շրջանակում մարզի 22 գյուղական համայնքներին տամադրվել է համակարգչային տեխնիկա (համակարգիչներ, տպիչներ, սկաներներ, անխափան սնուցման սարքեր) և «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ)»:
Ծրագրի արդյունքում նշված համայնքները հնարավորություն են ստացել անցնելու էլեկտրոնային կառավարման համակարգին, արդյունավետ դարձնել փաստաթղթաշարժը պետական կառավարման մարմինների հետ, քանի որ այս համակարգը հնարավորություն ունի փոխկապակցվելու պետական մարմիններում գործող Mullbery էլեկտրոնային փոստաթղթաշարժի ծրագրին, ինչպես նաև ՀԿՏՀ-ն ծառայում է նաև որպես համայնքային կայք, ինչը էլ ավելի է բարձրացնում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը:
Ներկայում GIZ-ի նախաձեռնությամբ իրականացվում է «Գիտելիքի կառավարում» միջոցառումների շարքը, որի շրջանակներում գործընկեր համայնքների աշխատակիցներին տրամադրվում է հնարավորություն փոխանակել ՀԿՏՀ-ի կիրառման իրենց փորձն ու գիտելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59