Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություններ Տաշիրում և Ստեփանավանում

19.03.2015

Մարտի 18-ին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ երկու տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Տ. Բադոյանին ուղեկցում էր մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Քննարկման հիմնական թեման սեփական եկամուտների հավաքագրումն էր: Հ. Պապոյանը ներկայացրեց խորհրդակցությանը ներկա համայնքների սեփական եկամուտների մարտ ամսվա կատարողականը երկու շաբաթվա կտրվածքով: Նա նշեց, որ մարտի 13-ի դրությամբ Տաշիր համայնքում սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 42,3 տոկոս, գույքահարկինը՝ 50,1, հողի հարկինը՝ 29,1 տոկոս, Ստեփանավան քաղաքի սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 34,4 տոկոս, գույքահարկինը՝ 43,4, հողի հարկինը՝ 19,4 տոկոս: Եթե այս երկու քաղաքները թերանում են հիմնականում հողի հարկի ցուցանիշներով, ապա Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում կան համայնքներ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում որևէ հարկատեսակի գծով վճարում չի եղել, ինչն ըստ Տ. Բադոյանի, անթույլատրելի երևույթ է, առավելապես՝ համայնքի ղեկավարի ոչ հետևողական աշխատանքի արդյունք: Փոխմարզպետը համայնքների ղեկավարների հետ քննարկեց նաև հանրապետական նշանակության երկու կարևոր միջոցառումների՝ Եղեռնի 100-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ կապված կազմակերպչական հարցեր:Նա առաջարկեց տարելիցների կապակցությամբ պատշաճ մակարդակով կազմակերպել հիշատակի միջոցառումներ, հուշարձանների առկայության դեպքում՝ տարածքների բարեկարգում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59