Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ Վանաձորի թիվ 18 դպրոցի հիմնանորոգման ընթացքին

11.03.2015

Մարտի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ ծանոթանալու այստեղ կատարվող շինաշխատանքների ընթացքին:
Քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ կրթօջախում 2014թ.-ի վերջից կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախորդ տարի այդ նպատակին պետբյուջեից հատկացվել է 100 մլն դրամ, այս տարի կհատկացվի ևս 500 մլն դրամ: Շինարարության ավարտը նախատեսվում է 2016թ.-ին: Ծրագրի ընդհանուր արժողությունը՝ 1 մլրդ 150 մլն դրամ է: Շրջայցի ընթացքում շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության՝ «ԵրՈւկրշին» ՓԲԸ տնօրեն Գագիկ Վասիլյանը և դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը մարզի ղեկավարին ներկայացրին արդեն իսկ կատարված աշխատանքները և 2015թ.-ի անելիքները: Ներկա դրությամբ 80 տոկոսով ավարտվել են քանդման, 15 տոկոսով՝ սեյսմազինվածության, 15 տոկոսով՝ հարդարման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել փուլառփուլ իրականացվող քանդման աշխատանքները, ավարտել 2 մասնաշենքերի կառուցապատումը, 5 մասնաշենքերի սեյսմազինվածության բարձրացման և հարդարման աշխատանքները, իրականացնել մասնակի բարեկարգում և արտաքին կոմունիկացիաների ապահովում:
Ա. Մարաբյանը տեղեկացրեց, որ ներկայում եռահերթ՝ 6-օրյա դասացուցակով դասապրոցեսի համար օգտագործվում է ընդամենը մեկ մասնաշենք՝ մնացած 6-ում շինարարություն է կատարվում: Տնօրենի հավաստմամբ՝ ըմբռնումով են դիմակայում անհարմարություններին, փոխարենն ակնկալում երկու տարի անց գեղեցիկ վերակառուցված կրթօջախ ունենալ: Ա. Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարության ընթացքից և հույս հայտնեց, որ աշխատանքները կիրականացվեն որակով և կավարտվեն ճիշտ ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59