Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություններով հանդես եկան Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Կուրթան համայնքների ղեկավարները

02.03.2015

Լոռու մարզի բոլոր 113 համայնքների ղեկավարները մարզի ղեկավարի պահանջով հանդես են գալիս հաշվետվություններով, ավագանու անդամներին ու բնակիչներին ներկայացնում հաշվետու տարում կատարված աշխատանքը: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի, Վարդաբլուր Գյուլագարակ և Կուրթան համայնքներում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն՝ ըստ հիմնական հարկատեսակների: Համայնքապետերը խոսեցին նաև առկա խնդիրներից, բացթողումներից ու 2014թ. ձեռքբերումներից՝ նախանշելով նաև 2015թ. անելիքները: Հաշվետու տարում վերը նշված համայնքներում իրականցավել են մի շարք ծրագրեր՝ թե՛ պետական աջակցությամբ, թե՛ մարզպետարանի նախաձեռնությամբ: Նաև լուծում են տրվել օրախնդիր մի շարք հարցերի: Հրատապ ծրագրերի միջոցով ևս այս համայնքներում զգալի աշխատանքներ են կատարվել: Տիգրան Բադոյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքները, նշեց, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել հարկերի հավաքագրման ընթացքին, ինչը բխում է առաջին հերթին համայնքների շահերից: Մարզպետարանն էլ իր հերթին շահագրգիռ է կարևոր ծրագրեր իրականացնել այն համայնքներում, որտեղ հարկատուները պարտաճանաչ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59