Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրեց լավագույն շախմատիստներին

27.02.2015

Ավարտվեց 8-18 տարիքային խմբում Լոռու մարզի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը:
Փետրվարի 27-ին Վանաձորի շախմատի դպրոցի բազմամարդ դահլիճում տեղի ունեցավ մարզային առաջնության մրցանակակիրների ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ, Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Շախմատի տան տնօրեն Արշակ Ռամազյանի բացման խոսքից հետո դիմելով ներկաներին` Ա. Նալբանդյանն իր գոհունակությունն արտահայտեց մարզում շախմատի դպրոցի ղեկավարության՝ մարզաձևի մասսայականությանն ուղղված ջանքերի համար, դրվատելով իմաստուն խաղի արմատավորումը հատկապես գյուղական համայնքներում: Նա հույս հայտնեց, որ մրցաշարի հաղթողները, ովքեր մասնակցելու են հանրապետական առաջնությանը, հանդես կբերեն կամք և պատվախնդրություն՝ բարձր պահելու Լոռու մարզական պատիվը:
Ապա հրապարակվեց տարբեր տարիքային խմբերում մրացանակակիրների և առաջնության հաղթողների անունները: Երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած 10 պատանի շախմատիստներին մեդալ և մարզպետի շնորհավորագիր հանձնեց Մինաս Սայադյանը:
Իսկ առաջնության հաղթողներ Քրիստինե Սմբատյանին, Դավիթ Գասպարյանին, Սարգիս Սարգսյանին, Հովհաննես Կարապետյանին, Գրիկ Թադևոսյանին ֆեդերացիայի նախագահի շնորհավորագիր և գավաթ հանձնեց Արթուր Նալբանդյանը՝ բոլորին հաջողություն մաղթելով հանրապետական գալիք առաջնությունում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59