Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է դպրոցական օլիմպիադաների մարզային փուլը

26.02.2015

Փետրվարի 21-ին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների Լոռու մարզային փուլը։ Այդ օրը «Մաթեմատիկա» առարկայից օլիմպիադային մասնակցել է 65 աշակերտ։ Փետրվարի 24-ին «Ռուսաց լեզու» առարկայից ստուգատեսին մասնակցել է 21 աշակերտ, հաջորդ օրը՝ «Հայոց լեզու» առարկայից՝ 51, փետրվարի 25-ին «Քիմիա»՝ 49, փետրվարի 26-ին «Պատմություն»՝ 32, փետրվարի 27-ին «Հայոց եկեղեցու պատմություն»՝ կմասնակցի 31 աշակերտ։ Փետրվարի 28-ին «Ֆիզիկա» առարկայից օլիմպիադային կմասնակցի 40, մարտի 2-ին՝ «Աստղագիտությունից», մարտի 3-ին «Աշխարհագրությունից»՝ 34, մարտի 4-ին «Ինֆորմատիկա»՝ 12, մարտի 5-ին՝ «Անգլերեն», «Գերմաներեն» առարկաներից՝ 67, մարտի 6-ին «Հայ գրականություն»՝ 30, մարտի 7-ին՝ «Կենսաբանություն»՝ 57, մարտի 9-ին՝ «Նախնական զինվորական պատրաստություն»՝ 38 աշակերտ։ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի տեղեկացմամբ՝ օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 9-ին։ Մարզային փուլի օլիմպիադաներն անցկացվում են թիվ 3 դպրոցում, բացի «Ինֆորմատիկա» առարկայից, որը կկայանա Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում։ Հաղթողները կմասնակցեն հանրապետական փուլին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59