Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.02.2015

Փետրվար 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 14 ահազանգ, որից 1-ը հրդեհի դեպք է եղել, 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար, գրանցվել են նաև այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նա տեղեկացրեց, որ փետրվարի 20-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 63,9 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 66,5 տոկոս: Հողի հարկի հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 55,7 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 63,7: Վարչության պետը տեղեկացրեց, որ դեռևս կան համայնքներ, որոնք հողի հարկի գծով մուտքեր չեն ապահովել: Մարզպետը երևույթն անընդունելի համարեց՝ փոխմարզպետներին հանձնարարելով քննարկումներ անցկացնել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ, վերլուծություններ կատարել, վեր հանել պատճառները և հարցին կարճ ժամկետներում լուծում տալ: Նա հանձնարարեց աշխատանքներում ներգրավել նաև մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցներին: Գույքահարկի կատարողականը պլան դիմաց 80,2 տոկոս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 93,5 տոկոս:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում առաջիկա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց մարզում իրականացվող կապիտալ շինաշխատանքների ընթացքը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը հայտնեց, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում վարչությունն արդեն իսկ կարող է իրականացնել պետական աջակցությամբ համայնքներին տրվող պարարտանյութի բաշխումը:
Ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը տեղեկացրեց, որ ներկայում ուսումնասիրություններ են կատարվում մարզպետարանի ենթակայության ուսումնական հաստատություններում: Մարզպետը մեկ անգամ ևս նշեց, որ թերությունները կրկնվելու դեպքում դպրոցների տնօրենները խստորեն կպատժվեն:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24