Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ արժանացան գերատեսչական պարգևների

03.02.2015

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ պաշտպանության, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից մի շարք գերատեսչական պարգևների են արժանացել Լոռու մարզի դպրոցների մի խումբ զինղեկներ, ուսուցիչներ և մարզպետարանի աշխատակից: Պարգևները հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորեց պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով նրանց ավանդը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրի արժանացավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Կոստանյանը, Պաշտպանության նախարարության պատվոգրերի՝ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը, Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի կապիտան Տիգրան Բոյնարգյանը, Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Ռուդիկ Ղահրամանյանը, Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Արծրուն Նիկողոսյանը: «Վազգեն Սարգսյան» մեդալ հանձնվեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի զինղեկ Հովհաննես Բաբայանին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Թունյանը, թիվ 16 հիմնական դպրոցի ուսուցիչ Ժաննա Ափինյանը, թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հրաչուհի Քեշիշյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24