Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

02.02.2015

Փետրվար 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 12 ահազանգ, որից 6-ը հրդեհի դեպքեր են եղել, գրանցվել են նաև այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա ընթաքում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 108,2 տոկոս, սակայն նախորդ տարվա համեմատությամբ պակաս է հավաքագրվել 15 մլն դրամ: Հողի հարկի հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 86,9 տոկոս, նախորդ տարվանից պակաս է հավաքագրվել 3 մլն դրամ, գույքահարկի կատարողականը պլանի դիմաց 148,3 տոկոս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 12 մլն դրամ: Հ. Պապոյանը հայտնեց,որ փետրվարի 1-ի դրությամբ ընդհանրապես մուտք չեն ապահովել Ազնվաձոր և Սարամեջ համայնքները, հողի հարկի գծով բացի վերոնշյալ համայնքներից մուտք չեն ապահովել Լուսաղբյուր, Շիրակամուտ, Սարամեջ, Ամրակից, Ուրասար, Լեջան. Լեռնահովիտ, Լորուտ, Քարինջ, գույքահարկի գծով՝ Լերմոնտովո, Վահագնի, Սարամեջ, Ղուրսալ, Յաղդան, Հովնանաձոր, Մեղվահովիտ, Նեղոց համայնքները: Մարզպետը երևույթն անընդունելի համարեց՝ փոխմարզպետներին հանձնարարելով ընթացիկ շաբաթվա ընթացքում քննարկումներ անցկացնել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ, վերլուծություններ կատարել, վեր հանել պատճառները և հարցին կարճ ժամկետներում լուծում տալ: Նա հանձնարարեց աշխատանքներում ներգրավել նաև մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցներին:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից մեկնարկել է Առողջապահության ԾԻԳ-ի կողմից անվճար հիմունքներով իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգ ծրագիրը բնակչության ռիսկային խմբերում:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին նվիրված մարզային ծրագրի կազմման ուղղությամբ, որոնք կքննարկվեն տարելիցին նվիրված միջոցառումների մարզային հանձնաժողովի՝ առաջիկայում կազմակերպվելիք նիստում:
Մարզի ղեկավարը վարչության պետին նաև հանձնարարեց մարզային ենթակայության բոլոր դպրոցներում ուսումնասիրել բուժկետերի պայմանները և թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել միջոցառումներ բաժաշխատողների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշեց, որ մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ներակայացուցիչների մասնակցությամբ այցեր են կատարվում համայնքներ՝ ծրագրի կարևորությունը հանրությանը ներկայացնելու նպատակով:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24