Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մինչ օրս բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների շուրջ 250 ընտանիքի

30.01.2015

Հունվարի 30-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Օրակարգի առաջին հարցով Ա. Նալբանդյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը և ընթացիկ գործունեությունը, որից հետո հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը հանգամանորեն անդրադարձավ 1999-2014թ.թ. ընթացքում մարզի զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ 1999թ.-ից մինչ օրս կառավարության աջակցությամբ և այլ միջոցներով բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների շուրջ 250 ընտանիքի, մինչդեռ դեռևս 82 ընտանիք բնակարանի և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի: Մարզի ղեկավարը նշեց, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է վերջնականապես լուծում տալ այս խնդրին, սակայն միջոցների սղության պատճառով գործընթացը դանդաղում է, ուստի, ըստ նրա, կարևոր է նաև այլ միջոցների ներգրավումը, անհատ-բարերարների աջակցությունը և այլն, ինչը ևս արվում է:
Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց նաև նշված ընտանիքների բնակարանային հերթագրման գործընթացի, պահանջվող ձևաչափով տվյալների տրամադրման և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության մասին:
Նիստի ավարտին մարզպետը շնորհակալագրեր հանձնեց հանձնաժողովի այն անդամներին, ովքեր մարզի տարածաշրջաններում պատասխանատու են իրականացվող վերոնշյալ գործընթացների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24