Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում կիրականացվեն տուրիզմի զարգացմանն ուղղված նոր ծարգրեր
23.01.2015
Հունվարի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Ռհոն Ալպ ռեգիոնի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանին և ֆրանսիական AFRAD տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինյիին ու աշխատակից Սեբաստյան Ֆավիեին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ռհոն Ալպն, ինչպես հայտնի է, սերտորեն համագործակցում է Լոռու մարզպետարանի հետ՝ տարածաշրջաններում իրականացնելով տուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: AFRAD տուրիստական կազմակերպությունը Ռհոն Ալպի հետ համագործակցությամբ ևս նախաձեռնել է ծրագրեր իրականացնել հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Լոռու մարզում: Կազմակերպության ներկայացուցիչները մարզի ղեկավարին իրազեկեցին այն նախաձեռնությունների մասին, որոնք նախատեսում են կյանքի կոչել՝ առավել մեծ թվով ֆրանսիացի տուրիստների ուղղորդելով Հայաստան: Այդ նպատակով նաև տեսաֆիլմ է պատրաստվել, որը պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի, պատմամշակութային արժեքների մասին: Ֆիլմում, որպես տուրիստական չքնաղ հանգրվան, ներկայացվում է նաև Լոռու մարզը: Ֆիլմը ցուցադրվում է ֆրանսիական հեռուստաալիքներով:
Արթուր Նալբանդյանը ողջունեց նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել կազմակերպության գործունեությանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև, որ առաջիկայում AFRAD-ի կողմից Ռհոն Ալպի հետ համագործակցությամբ կկազմակերպվի սեմինա-կոնֆերանս, որում ներկայացված կլինի նաև Լոռու մարզպետարանը: