Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակարանամուտ տոնեց ևս 8 ընտանիք

25.12.2014

Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը Վանաձորում մեկնարկել է 2008թ. և իրականացվում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության ու ֆինանսական ներդրումների շնորհիվ: Արդյունքում՝ Վանաձորի Տարոն-3 թաղամասում 47 ընտանիք ապահովվել է բնակարանով, ևս 8 ընտանիքի համար կիսակառույց շինության հիմքի վրա այս տարի կառուցվել է նոր շենք՝ նույն թաղամասում: Շենքի կառուցապատման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնն՝ իր ընտանիքով, Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, կամավորներ, շենքի ապագա բնակիչները:
Երջանիկ բնակիչները նորամուտը տոնեցին դեկտեմբերի 24-ին: Բնակարանների հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Արթուր Նալբանդյանը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Սամվել Դարբինյանը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչները: Նրանք շնորհավորեցին բնակարանամուտ տոնող ընտանիքներին, իսկ վերջիններս իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նմանատիպ հնարավորության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24