Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

22.12.2014

Դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:Նրան ուղեկցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Լոռու մարզում Նախագահին դիմավորեց և ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Սերժ Սարգսյանը նախ ծանոթացավ Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցավ Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնեց «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացավ հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելեց Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա գտնվեց գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Թեղուտում արդեն հաջորդ տարվա համար նախատեսվում է 7 մլն տոննա հանքաքար արդյունահանել, իսկ 2017թ.-ին այդ թիվը հասցնել 9 մլն.-ի: Դեռևս 1991թ.-ին մասնագետների կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ Թեղուտ և Շնող համայնքների տարածքում պղնձի և մոլիբդենի շուրջ 450 մլն տոննա հանքաքարի պաշար կա: Արդյունաբերական հսկայի շինարարությունը սկսվել էր դեռևս 2007թ.-ին:
Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց գործարանում, զրուցեց աշխատակիցների, այդ թվում՝ հարևան համայնքներից ընկերությունում ներգրավված աշխատակիցների հետ, այնուհետև մասնակցեց Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտի և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ Նախագահը պետական պարգևներ հանձնեց. տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, նախագահ Հրանտ Վարդանյանը՝ հետմահու, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Վալերի Մեջլումյանն իր հերթին ՀՀ Նախագահին պարգևատրեց «Վալլեքս» խմբի ընկերություների բարձրագույն պարգևով:
Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Վալերի Մեջլումյանին լավատեսության ու կատարած կարևոր աշխատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24