Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Վանաձորի կամերային երգչախմբի և Գուգարաց թեմի առաջնորդանիստ եկեղեցու դպրաց դասի տարեդարձը

18.12.2014

Դեկտեմբերի 17-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում կազմակերպվել էր գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի 22-րդ և Գուգարաց թեմի առաջնորդանիստ եկեղեցու դպրաց դասի 25-րդ տարեդարձին։
Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեհիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, մտավորականներ, երաժշտասեր հասարակությունը։
Մենակատար Սամվել Վանյանը ներկայացրեց երգչախմբի պատմությունը։
Գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանի գլխավորությամբ և Աննա Միրզոյանի նվագակցությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Շառլ Ազնավուրի, արտասահմանյան դասականների ստեղծագործություններից, որոնք արժանացան ջերմ ծափողջույնների։
Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Սեպուհ սրբազանը:
Բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասաց նաև Արթուր Նալբանդյանը՝ բարձր գնահատելով երգչախմբի կատարողական արվեստը: Մարզի ղեկավարը մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» հանձնեց Ռուզաննա Մխիթարյանին, նախարարության պոտվոգիր և դրամական պարգև՝ Արփինե Մամյանին և շնորհակալագիր երգչախմբի կոլեկտիվին։ Մարզպետը երգչախմբի բոլոր անդամներին հանձնեց ծաղիկներ և գալիք տարին խորհրդանշող հուշանվերներ։
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից երգչախմբին շնորհակալագիր հանձնեց Գագիկ Սիմոնյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24