Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա անակնկալը մատուցվեց
15.12.2014
Նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանում անցկացված քաղաքացիների ընդունելությանը ներկայացած փոքրիկ Նարեկին մարզպետը խոստացել էր տոնծառ նվիրել՝ ցանկանալով իրականություն դարձնել տղայի Ամանորյա երազանքը: Խոստումը երկար սպասեցնել չտվեց ու արդեն դեկտեմբերի 15-ին մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը տոնածառը և վերջինիս համար նախատեսված խաղալիքները տեղափոխեցին Նարեկենց տուն: Այստեղ խոստացված նվերին անհամբերությամբ էին սպասում Նարեկն ու նրա քույրը՝ Աննան: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին մատուցված նվերի համար և խոստացան լավ սովորել դպրոցում, լինել կարգապահ: