Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

15.12.2014

Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանը ներկայացրեց մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետարանում անցկացվող աուդիտորական ստուգումների ընթացքը: Ըստ նրա արդյունքները կամփոփվեն ամսվա վերջին, որից հետո կքննարկվեն և համապատասխան հետևություններ կարվեն: Մարզի ղեկավարը նշեց, որ մարզպետարանն իր աշխատաոճով օրինակ պետք է ծառայի մյուս կառույցների համար:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներկայացրեց նախօրեին Լոռու մարզի Վահագնի, Մեղվահովիտ և Արդվի համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Նա տեղեկացրեց, որ բոլոր երեք համայնքներում գործող համայնքապետերը վերընտրվել են. Վահագնիում համայնքի ղեկավարի իր պարտականությունները կշարունակի իրականացնել Պետրոս Քոչինյանը, Մեղվահովիտում՝ Համեստ Շահբազյանը, Արդվիում՝ Սամվել Կիրակոսյանը: Ա. Նալբանդյանը շնորհավորեց գյուղապետերին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները: Ըստ նրա, դեկտեմբերի 12-ի դրությամբ հավաքագրվել է 92 մլն 700 հազար դրամ սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 60,4 և նախորդ տարվա՝ 46,5 տոկոսը, 15 մլն 400 հազար դրամ հողի հարկ (պլանի 38,9 և նախորդ տարվա ՝ 36 տոկոսը) և 52 մլն 100 հազար դրամ գույքահարկ, որը պլանի 100 տոկոսն է կազմում, սակայն նախորդ տարվա կատարողականի համեմատությամբ կազմել է 55 տոկոս: Վարչության պետը նշեց, որ խնդիրներ կան միայն հողի հարկի հավաքագրման ցուցանիշների կատարման հետ կապված, թեև մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա և աշխատանքներ կտարվեն իրավիճակը հնարավորինս շտկելու համար: Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ համայնքների բյուջեները հաստատման փուլում են և գործընթացն ամբողջությամբ կավարտվի ընթացիկ շաբաթում:
Քննարկվեցին Ամանորյա տոնակատարությունների հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24