Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

11.12.2014

Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Բնակիչներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզի ղեկավարին տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ 20 քաղաքացի: Ներկայացվող հարցերի մեջ այս անգամ ևս գերակշռում էին սոցիալական ոլորտին առնչվողները: Ֆինանասական աջակցության ակնկալիքով դիմած շուրջ մեկ տասնյակ բնակիչների Ա. Նալբանդյանն առաջարկեց դիմում ներկայացնել՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել: Աշխատանքի տեղավորման խնդրանքով էր եկել երկու քաղաքացի: Մարզպետը պարզաբանեց, որ աշխատանքի տեղավորվելու համար նրանք պետք է հետևեն պետական և ոչ պետական կառույցներում անցկացվող թափուր աշխատատեղերի մրցույթներին:
Անվճար բուժօգնություն ստանալու խնդրանքով դիմած երկու քաղաքացու ևս դրական պատասխան տրվեց: Ֆիոլետովո համայնքի բնակչուհի Նովիկովա Լյուբան տեղեկացրեց, որ որդին,ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ժամանել է Հայաստան և պատկան մարմինները նրան թույլ չեն տալիս վերադառնալ՝ ՀՀ զինկոմիսարիատում հաշվառված լինելու պատճառով, մինչդեռ կնոջ վստահեցմամբ, որդին զինծառայությունն անցել է ՌԴ-ում: Ա. Նալբանդյանը խոստացավ ուսումնասիրել հարցը և հնարավորության սահմաններում աջակցել: Լեռնապատ համայնքի բնակիչ Յաշա Ղումաշյանին, ով երկրաշարժի հետևանքով բնակտարածք է կորցրել և ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ համապատասխան ծրագրի շահառու չի ճանաչվել, մարզի ղեկավարն առաջարկեց դիմել դատարան:
Ամանորի նախաշեմին Ա. Նալբանդյանն ուրախ անակնկալ մատուցեց փոքրիկ Նարեկին, ով ընդունելության էր եկել տատիկի՝ Լենա Բեկչյանի հետ: Նարեկը 2015թ.-ը տոնածառով դիմավորելու մեծ երազանք ուներ: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց իրականություն դարձնելու նրա երազանքը: Իսկ տատիկը խնդրում էր Նարեկին Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում վերականգնվելու հնարավորություն ընձեռել, քանի որ երեխան միակողմանի ծնողազուրկ է, իսկ ընտանիքը սոցիալապես խիստ անապահով վիճակում է: Երեխան նաև առողջական խնդիրներ ուներ: Մարզպետը խոստացավ աջակցել այս հարցերում ևս:
Իրավական և տարաբնույթ այլ հարցերով ներկայացած քաղաքացիներին մարզի ղեկավարն առաջարկեց դիմել համապատասխան կառույցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59