Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ քաղաքաշինության նախարարի աշխատանքային այցը Լոռու մարզ

08.12.2014

Դեկտեմբերի 6-ին Լոռու մարզպետն ընդունեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, փոխնախարար Արմեն Ղուլարյանին ու նախարարության այլ պաշտոնյաների:
Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցավ մարզի քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրների քննարկում, այն է՝ աղետի գոտու բնակարանաշինության ընթացքը, անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման հարցը: Մարզի քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրները նախարարին ներկայացրեց Լոռու մարզպետը:
Հանդիպման ընթացքում քաղաքաշինության նախարարը շեշտեց, որ վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում բնակֆոնդի պահպանությանը, իրականացվում են տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքներ, սակայն բազմաբնակարան շենքերում խնդիր է նաև ջրամատակարարաման և կոյուղատար ցանցի նորացման անհրաժեշտությունը: Քաղաքաշինության նախարարին տեղեկացվեց նաև, որ Ալավերդի քաղաքն ունի 183 բազմաբնակարան շենք, վերջին տարիներին հնարավոր է եղել պետական ներդրումներով դրանից 43-ի տանիքը վերանորոգել: Ալավերդում կա նաև վթարային շենքերի ամրացման խնդիր: Հանդիպման ընթացքում նշվեց, որ հանրապետությունում այսօր 450 բազմաբնակարան շենքեր 3-րդ կարգի վթարայնություն ունեն, որից 93-ը՝ Լոռու մարզում, իսկ դրանցից 86-ը՝ Վանաձոր քաղաքում:
Հաջորդ կանգառը Ախթալա քաղաքն էր: Այստեղ քաղաքաշինական ոլորտի գլոբալ խնդիրներ չկան, նախարարի այցելության նպատակն այստեղ հարուստ ենթակառուցվածքներով զբոսաշրջային կենտրոն հիմնելու մտահղացումն է՝ օգտագործելով տեղի պատմամշակութային հուշարձանների, գեղատեսիլ բնության առկայությունը, և իհարկե այն ճարտարապետական կառույցները, որոնք այստեղ թողել են հույները, ֆրանսիացիները, գերմանացիներն ու այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանակի ընթացքում բնակվել են Ախթալայում:
Օրվա երկրորդ կեսին քաղաքաշինության նախարարն ու փոխնախարարը մարզի ղեկավարի ուղեցկությամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցին 1988թ. երկրաշարժի զոհերի հոգեհանգտի կարգին, որն անցկացվեց Գուգարաց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59