Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոգեհանգստյան արարողություններ՝ երկրաշարժի զոհերի հիշատակին
08.12.2014
Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի:
Այդ օրը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ նաև թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, իսկ եկեղեցու Նահատակաց պուրակում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ հարցազրույցում մասնավորապես նշեց.
-Նույնիսկ ժամանակը չի կարողացել սպիացնել 88-ի աղետալի երկարաշարժի հասցրած անամոքելի վերքերը: Աղետի գոտու վերականգնմանն ուղղված աշխատանքները ևս չեն ավարտվել: Ուզում եմ վստահեցնել, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման հարցն ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել 2016թ.-ին,-ասաց նա: