Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն

04.12.2014

Վանաձորի բժշկական կենտրոնում նոր տնօրենի նշանակումից ի վեր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջին անգամ եղավ այստեղ՝ տեսնելու, թե վերջին ամիսներին ի՞նչ փոփոխություններ, նորամուծություններ են կատարվել: Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովություն վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Ա. Նալբանդյանը շրջեց բուժհաստատության մանկական բաժանմունքում, ծանոթացավ պայմաններին: Տնօրենի՝ Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ Վանաձորի բժշկական կենտրոնում վերջերս նոր սարքավորումներ են ձեռք բերվել, կատարվել որոշակի բարեկարգման աշխատանքներ և այլն, ինչն արժանացավ մարզի ղեկավարի հավանությանը: Տնօրենը, սակայն տեղեկացրեց, որ գարնան և ամռան ամիսներին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել է մանկական բաժանմունքի տանիքը: Ա. Նալբանդյանը խոստացավ հաջորդ տարի բուժհաստատության տանիքի վերանորոգումն ընդգրկել մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի մեջ: Մարզի ղեկավարի այցը մեկ այլ կարևոր առաքելություն ևս ուներ: Նա շնորհավորագրով պարգևատրեց բժշկական կենտրոնի վաստակաշատ բժիշկ Հենրիկ Մելքումյանին՝ ծննդյան 80 և աշխատանքային գործունեության 55-ամյակի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով բժշկի մեծ վաստակի համար, մաղթելով առողջություն և աշխատանքային հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24