Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ արտագնա նիստ

02.12.2014

Դեկտեմբերի 2-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Հաշմանդա¬մություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը, ինչպես նաև հանդիսավոր միջոցառում:
Մշակույթի պալատի նախասրահում կազմակերպվել էր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հաշմանդամ անձանցով համալրված «Էբրիկոտ» ՍՊԸ-ի աշխատակիցների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Լոռու մարզպետ, Հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջեց տաղավարառտաղավար, դիտեց ներակայացված աշխատանքները, գնումներ կատարեց:
Հաշմանդա¬մություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց 2014թ. ընթացքում Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ տարվա ընթացքում հրավիրվել է 5 նիստ, որից 3-ը՝ արտագնա: Ասվեց նաև, որ նիստերի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին առնչվող տարաբնույթ հարցեր: Հանձնաժողովի քարտուղարը շնորհակալություն հայտնեց բոլոր հասարակական կազմակերպություններին ակտիվ գործունեության և համագործակցության համար՝ նշելով որ Լոռու մարզպետը մշտապես սատարել է կազմակերպություններին իրենց աշխատանքներում, աջակցել նրանց կողմից ներկայացված ծրագրերի իրականացմանը:
- Հանձնաժողովի նախագահի հանձնարարականով մարզի բոլոր տարածաշրջան-ներից հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 անձինք օգտվել են առողջարանային ուղեգրերից: Համագործակցային այս ծրագիրը կայացել է ակտիվ հկ-ների աջակցությամբ,- ասաց Վ. Ջաղինյանը:
Այնուհետ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները ներկայացրին 2014թ. ընթացքում իրենց կազմակեպությունների կողմից կատարված աշխատանքները՝ իբրև տեղեկատվության ներկայացման ձևաչափ ընտրելով բանավոր խոսքը, տեսանյութերի ցուցադրումը, ֆլեշմոբը, համերգային ծրագիրը և այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24