Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2014
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը իրականացնում է ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների
ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագիր՝ ՀՀ գյուղական համայնքներում:
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ գյուղական համայնքներում գործող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 10 մլն ՀՀ դրամը կամ 2014թ.-ին գրանցված տնտեսվարող սուբյեկտները, որոնք ՀԴՄ-ները ձեռք կբերեն 2014թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
2015թ.-ի հունվարի 1-ից ձեռք բերած ՀԴՄ-ները չեն փոխհատուցվելու:
Մանրամասների համար կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-Ի Լոռու մարզային գրասենյակ: Կոնտակտային տվյալներ՝ ք. Վանաձոր, Լազյան 35/9, հեռախոս ( 098) 311 006, (0322) 21370, ք. Ստեփանավան, Թելմանի 1, Հեռ.(098) 223 005, www.smednc.am: