Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
01.12.2014
Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում 02.12.2014թ., ժամը 12.00-ին տեղի կունենա Հաշմանդա¬մություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը՝ հետևյալ օրակարգով.
ՕՐԱԿԱՐԳ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց /ՀՈՒԱ/ ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք պալատի նախասրահում:
/ժամը՝ 12.00/
2. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնա¬ժողովի կողմից 2014թ. քննարկված թեմաների վերաբերյալ տեղեկատվության հաղորդում և Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ապահովում:
/Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/
3. Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հաղորդում հասարակական կազմակերպությունների կողմից:
/ելույթները՝ 3-5 րոպե, ելույթ ունեցողների ցուցակը կներկայացվի նիստի օրը/
4. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կողմից խուլ-համրերի հիմնախնդրին նվիրված ֆլեշմոբի ներկայացում:
/5 րոպե/
5. Գեղարվեստական մաս.
«Միասնության արևահամ նեկտար» ՀԿ-ի «Սիրո աղբյուր» համույթի կողմից կազմակերպված համերգային մաս:
/45 րոպե/