Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլի արդյունքները գոհացնում են
27.11.2014
Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», առարկաների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված Լոռու մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների մանկավարժները նոյեմբերի 25-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին մրցույթի հանրապետական փուլին` արժանանալով պատվոգրերի և դրամական պարգևների: «Հայոց լեզու և գրականություն» առարկայից 2-րդ մրցանակային տեղին է արժանացել Շահումյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարինե Գոգչյանը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից երրորդ տեղին՝ Թումանյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լենա Շահվերդյանին, «Լավագույն դասվար» անվանակարգում երրորդ մրցանակին է արժանացել Ազնվաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Խառատյանը և «Քիմիա» առարկայից խրախուսական մրցանակ է շնորհվել Արջուտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նառա Ափինյանին: