Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

24.11.2014

Նոյեմբերի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց նոյեմբերի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անց կացված Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք 2014-ը»-ի արդյունքները: Ա. Մանուկյանը նշեց, որ աննախադեպ ակտիվություն է նկատվել թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների կողմից: Ակտիվությամբ առանձնացել են հատկապես կրթական և առողջապահական հիմնարկները: Թեև վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն, սակայն աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ նախորդ տարվա ցուցանիշը (12 մլն դրամ), կգերազանցվի: Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց մարզի բնակչությանը ակտիվ մասնակցության համար: Հարկ է նշել, որ հանգանակված ողջ գումարը կհատկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցում» ծրագրի իրականացման նպատակով:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները նոյեմբերի 21-ի դրությամբ: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 55,3 տոկոս, գույքահարկինը՝ պլանի դիմաց՝ 78 տոկոս, հողի հարկինը՝ 42 տոկոս: Ըստ վարչության պետի, բացի հողի հարկից, մյուս հարկատեսակաների գծով արդյունքները գոհացնում են և չեն զիջում նախորդ տարվա ցուցանիշներին: Մարզպետը նշեց, որ աշխատանքային խորհրդակցությունից անմիջապես հետո քննարկում կկազմակերպվի փոխմարզպետների, համապատասխան վարչությունների պետերի մասնակցությամբ խնդիրն առավել հանգամանորեն քննարկելու նպատակով: Փոխմարզպետները և համապատասխան վարչությունների պետերը վստահեցրին, որ համայնքներում ակտիվ աշխատանքներ են իրականացնում՝ տարեվերջին հարկերի գծով բարձր ցուցանիշներ ունենալու նպատակով:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագիրը հիմնականում ավարտված է: Ֆինանսավորման խնդիր չկա: Տնտեսված գումարների հաշվին ներկայում աշխատանքներ են տարվում Արևաշողում և Աթանում:
Մարզի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց նախորդ շաբաթ մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացված քննարկման մանրամասները: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ մարզի առողջապահական հիմնարկներում վճարովի ծառայությունները նվազել են՝ բացառությամբ Ալավերդու և Ստեփանավանի բժշկական կենտրոնների: Իրավիճակը շտկելու համար մարզի ղեկավարը առողջապահական հիմնարկների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն ներկայացնել վճարովի մուտքերի վերաբերյալ: Որպես լուրջ խնդիր՝ առանձնացվել է նաև մի շարք կրթօջախներում բուժկետերի բացակայությունը: Ա. Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և պարզել, թե որ դպրոցներում չկան բուժկետեր:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզում են Ֆրանսիայի ՊԱԿԱ ներկայացուցիչները՝ Լուսաղբյուրի ոչխարաբուծական ֆերմայում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Այցի արդյունքները կամփոփվեն նոյեմբրի 25-26-ը: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջև 2012թ. դեկտեմբերին կնքված 2012-2014թ.թ. համագործակցության համաձայնագրի շրջանակներում, համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, ագրոտուրիզմի և անասնապահության, մասնավորապես՝ ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59