Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
24.11.2014
Նոյեմբերի 26-ին ժամը 11-ին Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի 2014թ. եզրափակիչ նիստը:
Օրակարգում.
1. Մարզի համայնքների 2014 թվականի բյուջեների 10 ամիսների սեփական
եկամուտների կատարման մասին:
(զեկ. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս.Հովհաննիսյան)
2. Մարզի համայնքներում 2014թ. բերքահավաքի, պետության կողմից տրամադրված դիզելային վառելիքի, պարարտանյութի և ցորենի սերմացուի բաշխման մասին:
(զեկ. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ.Հակոբյան)
3. Մարզի համայնքներում 2014թ. իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին.
(զեկ. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, աշխատանքային խմբի ղեկավար Ա.Սահակյան)
4. Հայտարարություններ