Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահական հիմնարկներում բացահայտված թերությունները կշտկվեն

24.11.2014

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մարզի առողջապահության գլխավոր մասնագետները ուսումնասիրություններ էին կատարել մարզի բուժհիմնարկներում՝ պարզելու դրանցում տիրող իրավիճակը, բացահայտելու բացթողումներն ու թերացումները:
Նոյեմբերի 21-ին մարզի ղեկավարի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի մասնակցությամբ կայացած քննարկում-խորհրդակցությանը նրանք ներկայացրեցին կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Որպես բացթողում թե՛ ստացիոնար և թե՛ ամբուլատոր- համաբուժարանային բուժսպասարկում իրականացնող բուժհաստատությունների համար՝ մարզի գլխավոր գինեկոլոգը, թերապևտը, մանկաբույժը, մանկաբարձը, մանկական վիրաբույժը, սրտաբանը, ուռուցքաբանը, հոգեբույժը, նյարդաբանը, վարակաբանը, ներզատաբանը, սոնոգրաֆիստը, մաշկավեներաբանը և այլոք մատնանշեցին գրեթե միևնույն հիմնախնդիրները՝ մասնագետ-կադրերի պակասը, փաստաթղթերի կազմման առումով առաջացած խնդիրները, անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան պայմանների, բուժսարքավորումների անբավարարությունը և այլ խնդիրներ, որոնք առավել ակնառու են տարածաշրջաններում: Ա. Նալբանդյանն ասաց, որ հայտնաբերված թերությունների մասին կիրազեկվեն մարզի բոլոր առողջապահական հիմնարկները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով: Թերությունները շտկելու համար նրանց կտրվի ժամանակ մինչև 2015թ. հունիս ամիսը, որից հետո ուսումնասիրությունների նոր փուլ կսկսվի:
-Այնտեղ, որտեղ թերությունները կկրկնվեն, խիստ մոտեցում կցուցաբերվի,- ասաց մարզի ղեկավարը:
Ս. Լամբարյանը նշեց, որ նախորդ օրը Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը խնդիր է համարվել այն, որ Լոռու մարզում նախորդ տարվա համեմատ նվազել են վճարովի ծառայությունները: Ստացիոնար բուժհաստատությունների ղեկավարները դա բացատրեցին հիմնականում բնակչության թվի նվազմամբ, պետական մի շարք ծրագրերի ներդրմամբ և այլ հանգամանքներով: Այսուամենայնիվ, նրանց հանձնարարվեց շտկել իրավիճակը՝ բացառելով ստվերն այս ոլորտում: Ի դեպ, մարզպետի անմիջական ջանքերով, առողջապահության ոլորտում ստվերի բացահայտման ուղղությամբ մարզում լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ սկսած 2012թ.-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59