Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռու առողջապահություն» հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունեցավ
21.11.2014
Նոյեմբերի 21-ին անցկացվեց «Լոռու առողջապահություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիմնադրամի այս տարվա 10 ամիսների աշխատանքը ներկայացրեց գործադիր տնօրեն, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն: Բժիշկ Աբովյանն առաջարկեց ընդունել իր հրաժարականը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից՝ նշելով որ աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել հիմնադրամի աշխատանքները պատշաճ կազմակերպելուն: Նրա հրաժարականն ընդունվեց և հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար առաջարկվեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Պարգև Թորոսյանի թեկնածությունը: Հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հիմնադրամի գործադիր տնօրեն ընտրեցին Պարգև Թորոսյանին: Ա. Նալբանդյանը, շնորհավորելով բժիշկ Թորոսյանին նոր պաշտոնի կապակցությամբ՝ կարևորեց հիմնադրամի աշխատանքների թափանցիկ կազմակերպումը և մասնակցային կառավարումը: