Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Թեղուտ

21.11.2014

Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Թեղուտ համայնքում էր ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Թեղուտ համայնք տանող` վերջին տարիներին կառուցված խճապատ ճանապարհն այս տարի ամռանն պետական միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է: Ճանապարհի բարեկարգումը եղել է ՀՀ նախագահի խոստումը թեղուտեցիներին: Բացի ասֆալտապատումը ճանապարհի վտանգավոր հատվածներում նաև ցանկապատ է անցկացվել, կառուցվել է ջրահեռացման համարկարգ, վերանորոգվել են երկու կամուրջներ: Ընդհանուր առմամբ շուրջ 6 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվել, ինչը լուրջ աջակցություն է Թեղուտ գյուղի համար:
Չորրորդ և հինգերորդ հրատապ ծրագրերով ներդրումներ կատարվել են նաև Թեղուտի դպրոցում: Միջոցներ են տրամադրվել դպրոցի հանդիսությունների և մարզադահլիճների հիմնանորոգման համար: Իսկ Թեղուտի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդումների հիմնադրամի միջոցներով դեռևս մի քանի տարի առաջ:
Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59