Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2014

Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Կրթության և գիտության բնագավառում տեղի ունեցող արագընթաց զարգացումներն առաջին հերթին մարտահրավեր են երիտասարդության համար՝ պարտավորեցնելով նրանց համաքայլ ընթանալ, ավելին՝ լինել առաջամարտիկի դերում: Հայաստանի նման փոքր երկիրը, որն ունի սակավ բնական ռեսուրսներ ու տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություններ, առաջին հերթին ապավինում է իր մտավոր ներուժին, իսկ այս առումով, սիրելի երիտասարդներ, ի դեմս ձեզ, մենք հպարտանալու շատ առիթներ ունենք ու դեռ կունենանք: Գիտության տարբեր բնագավառներում փայլուն են հանդես գալիս մեր երիտասարդները: Նրանց անուններն այսօր հնչում են միջազգային գիթակրթական մրցույթների առաջին հորիզոնականներում: Ուզում եմ գոհունակությանբ նշել նաև, որ մեր երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում մարզում իրականացվող տարաբնույթ ծրագրերին և միջոցառումներին, առավել ուրախալի է, որ նրանք ակտիվ դիրքորոշում են ցուցաբերում մարզում ընթացող տարաբնույթ հասարակական ու քաղաքական գործընթացներում:
Մարզի ուսանողության ու երիտասարդութան խնդիրները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջինիս ուղղված առաջընթաց քայլ էր նաև Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը, որը կնպաստի երիտասարդությանը հուզող հարցերի օր առաջ լուծմանը, նաև կխթանի երիտասարդների մասնակցությունը համայնքների զարգացման գործընթացներին՝ միաժամանակ օգտագործելով նրանց ներուժը, նորարարական գաղափարները:
Սիրելի ուսանողներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ՝ մաղթելով լուսավոր ապագա, խաղաղ երկնքի տակ, բարգավաճ ու փթթուն Հայրենիքում ապրելու ու արարելու երջանկություն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59