Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միամսյակ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց

13.11.2014

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, համերգներ, իսկ գրական լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Լիարժեք կյանք» պարբերականի էջերում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց հրավիրում ենք իրենց մասնակցությունն ունենալ միամսյակին:
Միամսյակի ընթացքում աչքի ընկած հասարակական կազմակերպություն¬ները կխրախուսվեն:
Առավել մանրամասն տեղեկությունների համար ՀԿ-ները կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետա¬րանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (թիվ 301 և 304 սենյակներ, հեռ. /0322/ 2-33-99,):


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59